Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Անկրկնելի Մեսին

Անկրկնելի Մեսին
22.06.2016 | 11:36

Ամերիկայի գավթի հոբելյանական՝ հարյուրերորդ առաջնությունում շարունակում է փայլուն մրցելույթներն Արգենտինայի ընտրանին: Կիսաեզրափակչում նրա առջև ընկրկեց ԱՄՆ-ի ընտրանին՝ չորս անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Հինգ խաղում արգենտինացիներն արդեն իսկ խփել են տասնութ գնդակ, ինչը բացառիկ արդյունավետություն է: Այդ տասնութից հինգի հեղինակը լեգենդար Լիոնել Մեսին է, ով տվյալ խաղում դարձել է մեկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ: Այս վերջին խաղում խփած գնդակը ֆուտբոլի կախարդի հիսունհինգերորդ գոլն էր երկրի ընտրանու կազմում: Այս ցուցանիշով Մեսին գերազանցեց լեգենդար Բատիստուտայի արդյունքը:
Եզրափակչում արգենտինացիների մրցակիցը կլինի Չիլի-Կոլումբիա զույգի հաղթողը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ